Ford-ը ներկայացրել է նոր GT սուպերքարը

Ford-ը ներկայացրել է նոր GT սուպերքարը

Ամերիկյան Ford մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է սահմանափակ քանակությամբ արտադրված նոր GT սուպերքարը, որն ի տարբերություն ստանդարտ Ford GT-ի անհամեմատ ավելի թեթև է:

Ինչպես նշում է Luxury Launches-ը, այն կոչվում է Carbon Series: Անվանումն արդեն հուշում է, որ մեքենայի ստեղծման ընթացքում օգտագործվել է նաև ածխածնային մանրաթել: Աղբյուրը նշում է, որ ի տարբերության այս շարքի նախկին մոդելների՝ Carbon Series-ում ամենաշատ քանակությամբ ածխածնային մանրաթելն է օգտագործվել:

Ինչ վերաբերում է տեխնիկական բնութագրին, ապա մեքենան այդ հարցում չի տարբերվում ստանդարտ մոդելից:

«Ford GT Carbon Series-ը վառ օրինակն է նրա՝ ինչպես է մեզ հաջողվում նոր կյանք հաղորդել դասական դարձած մոդելին»,-նշել է Ford Performance-ի տնօրեն Հերման Սալենբախը:

Թեգեր: car, Ford