Անվճար դարձած iOS-հավելվածներ (նոյեմբերի 15)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Top Contacts

Գինը՝ 9.99$ – անվճար

Հավելվածը նախատեսված է բիզնեսմենների համար։ Այն թույլ կտա աշխատել ավելի արագ և արդյունավետ։ Հավելվածը նույնականացնում է կոնտակտները և կարող է անգամ նոր կոնտենտ ստեղծել։

Wacko Words 

Գինը՝ 1.99$ – անվճար

Հավելվածը նախատեսված է բառախաղի սիրահարների համար։ Այստեղ ներկայացված է 700 մակարդակ անգլերենի և 300 մակարդակ իսպաներենի համար։ Ձեր խնդիրն է ճիշտ հերթականությամբ դասավորել տառերն ու ստանալ բառեր։

Calendarium 

Գինը՝ 0.99$ – անվճար

Հավելվածը նախատեսված է նրանց համար, ովքեր սիրում են ամեն օր նոր բան սովորել։ Հավելվածում ամեն օր ներկայացվում է, թե ինչ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել տվյալ օրը տարիների ընթացքում։