Մեկնարկում է STEP ծրագրի «Գաղափարից դեպի բիզնես» ամենամյա մրցույթը

Մեկնարկում  է STEP ծրագրի «Գաղափարից դեպի բիզնես» ամենամյա մրցույթը

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հրավիրում են բոլոր հետաքրքրված նորարարներին, սկսնակ թիմերին (startups), գիտնականներին և տեխնոլոգիական ոլորտի ձեռներեցներին մասնակցելու STEP ծրագրի «Գաղափարից դեպի բիզնես» ամենամյա մրցույթին:

Մրցույթի նպատակն է՝ ոգեշնչել ձեռներեցության զարգացումը տեխնոլոգիական ոլորտում և նպաստել այդ ոլորտի նորարարական գաղափարների առևտրայնացմանը Հայաստանի զարգացամանը նպաստող հետևյալ ոլորտներում՝ Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ  /ՏՀՏ/, ճարտարագիտություն և բարձր տեխնոլոգիաների նորարարություններ:

Մրցույթին ներկայացվող ծրագրերը պետք է ուղղված լինեն նոր, առևտրային տեսանկյունից կենսունակ տեխնոլոգիական արտադրանքի, գործընթացի կամ ծառայության ստեղծմանը և/կամ հետագա զարգացմանը:

Հայտը ներկայացնելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2018թ. նոյեմբերի 30-ը, ժամը 18:00-ն, վերջնաժամկետից հետո ներկայացված հայտերին ընթացք չի տրվելու:

Խնդրում ենք նախապես լրացնել, ստորագրել և scan անել կից Annex-1-ը՝ լրացվող դիմումի ձևաչափի վերջում վերբեռնելու (upload) համար: Մրցույթի մանրամասն հայտարարությունը, ներառյալ հայտերի ներկայացման կարգը կարող եք նեռրբեռնել այստեղ:

 

Թեգեր: competition, EIF, STEP