Անվճար դարձած iOS-հավելվածներ (նոյեմբերի 16)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

3rd Grade Vocabulary Challenge 

Գինը՝ 1.99$ – անվճար

Հավելվածը նախատեսված է ծնողների և ուսուցիչների համար։ Այս օնլայն բառարանի միջոցով հնարավորություն կունենաք օրվա ցանկացած ժամին և ցանկացած վայրում սովորել նոր բառեր ու  նախադասություններ։

Cycle – Time Lag Accumulator 

Գինը՝ 3.99$ – անվճար

Հավելվածը նախատեսված է երաժիշտների ու երաժշտասերների համար։ Այս հավելվածի միջոցով կարող եք ստեղծել ֆանտաստիկ երաժշտություն և կսիվել ընկերների հետ։

Stopwatch+ for Track & Field 

Գինը՝ 2.99$ – անվճար

Սովորական ժամացույց է, որը կօգնի ֆիքսել ժամանակահատվածը ու դրաով կիսվել կա՛մ էլ․ փոստում, կա՛մ Facebook-ում։