Apple-ը կզբաղվի կինոարտադրությամբ

Apple-ը կզբաղվի կինոարտադրությամբ

Ամերիկյան Apple ընկերությունը կինոարտադրող А24 ընկերության հետ համագործակցության վերաբերյալ պայմանագիր է կնքել և մտադիր է զբաղվել կինոարտադրությամբ, այս մասին տեղեկացնում է CNBC հեռուստաալիքը՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին:

Ըստ տարածված տեղեկատվության՝ Apple-ի մասնակցությամբ ստեղծված կինոֆիլմերն ու հեռուստաշոուները նախատեսվում է սկզբնական շրջանում ցուցադրել անվճար, ինչը կօգնի շահել լսարանի վստահությունը:

Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:
Նշենք, որ 2012 թվականին հիմնադրված А24-ը հասցրել է նկարահանել այնպիսի հայտնի ֆիլմեր, ինչպիսին են՝ «Սենյակ»-ը (2015), «Էմի»-ն (2015), «Լեդի Բերդը» (2017): Իսկ 2016-ին նկարահանված «Լուսնի լույսը» կինոնկարն անցյալ տարի արժանացել է հեղինակավոր «Օսկար» մրցանակի:

Բաժիններ: Uncategorized