Գերմանիան պատրաստվում է մեծ քանակությամբ գումար ներդնել արհեստական բանականության զարգացման գործում

Գերմանիան պատրաստվում է մեծ քանակությամբ գումար ներդնել արհեստական բանականության զարգացման գործում

Գերմանիայի կառավարությունը մտադիր է 2025 թ․ լրացուցիչ 3 միլիարդ եվրո ներդնել արհեստական բանականության զարգացման գործում։ Կառավարության որոշման մեջ ասվում է, որ  «Գերմանիան պետք է առաջատարներ  լինի գիտական և գործնական ոլորտներում, հատկապես եթե խոսքը գնում է արհեստական բանականության մասին»։

Նման որոշումը պայմանավորված է նրանով, որ միևնույնն է մասնավոր սեկտորը հենց այսքան է ծախսու ամեն տարի արհեստական բանականության հետ կապված ուսումնասիրությունների համար։ Կառավարությունը մտադիր է մինչև 2025 թվականն այդ ներդրումների քանակն ավելացնել ու դարձնել մինչև 6 մլրդ։

Գերմանիան անգամ պատրաստվում է նոր բաժիններ ու ֆակուլտետներ հիմնել բուհերում և այլ կրթական հաստատություններում՝ համապատասխան մասնագետներ մշակելու համար։