Անվճար դարձած iOS-հավելվածներ (նոյեմբերի 17)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Wordophile 

Գինը՝ 1.99$ – անվճար

Հավելվածը նախատեսված է նրանց համար, ովքեր սիրում են խաչբառեր։ Այստեղ կա 40 տարբեր բարդության մակարդակ։ Այն հասանելի է անվճար միայն այսօր։

Neptune – Security & System 

Գինը՝ 0.99$ – անվճար

Անվտանգության համար նախատեսված հավելվածը կօգնի հասկանալ՝ արդյոք ձեր սմարթֆոնում կան չարագործ վիրուսներ, թե՝ ոչ։

Convoto

Գինը՝ 5.99$ – անվճար

Հավելվածը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ամեն օր գործ են ունենում հաշվարկների հետ։ Պետք է ուղղակի ընտրել ոլորտը, թե ինչ եք ուզում հաշվարկել և վերջ։