Ես հոգնել եմ iPhone-ից․ Թիմ Քուկ

Ես հոգնել եմ iPhone-ից․ Թիմ Քուկ

Apple ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Կուկը խոստովանել է, որ սկսել է ավելի քիչ օգտվել iPhone հեռախոսից: Այդ մասին նա ասել է Axios-ին տված հարցազրույցում:

Կուկը նշել է, որ նախկինում սմարթֆոնից մեկ րոպե անգամ չի կտրվել, հիմա դրա օգնությանն առավել քիչ է դիմում: Apple-ի ղեկավարը սահմանափակել է իր բջջայինին եկող ծանուցումների թիվը՝ դրանովիսկ նվազեցնելով սմարթֆոնից օգտվելու ժամաքանակը:

Fox News-ի տվյալներով՝ միջին վիճակագրական օգտատերը սմարթֆոնի միջոցոցվ նորություններ է կարդում յուրաքանչյուր 12 րոպեն մեկ: Ofcom-ի հետազոտությունը ցույց է տվել, որ  բրիտանացիների 78 տոկոսը չի կարող պատկերացնել իր կյանքն առանց հեռախոսի: Ըստ տվյալների՝ մեծահասակներն օրական օնլայն են լինում 2 ժամ 28 րոպե, իսկ 18-24 տարեկանների մոտ ինտերնետից կախվածությունը հասնում է 3 ժամ 14 րոպեի:

Թեգեր: Apple, iPhone, Tim Cook