Ռուսական բրենդը ներկայացրել է 7000 ռուբլի արժողությամբ iPhone X-ի կրկնօրինակ

Ռուսական բրենդը ներկայացրել է 7000 ռուբլի արժողությամբ iPhone X-ի կրկնօրինակ

INOI ռուսական ընկերությունը նոր սմարթֆոն է թողարկելմ որը  ստացել է  INOI 5X անվանումը։ Նոր սմարթֆոնն ունի էկրանի վերին հատվածի կտրվածք և այֆոնական դիզայն։ Նորույթն արժի 7000 ռուբլի։

Տեխնիկական առումով նորույթը ոչնչով չի կարող զարմացնել՝  4G ցանց (LTE),  5,5 դյույմանոց HD-էկրան, 4 միջուկանի պրոցեսոր, 1 գբ օպրատիվ և 8 գբ ներկառուցված հիշողություն։ Նաև microSD-քարտի հնարավորություն։

5X-ի հետ կթողարկվի նաև  INOI 5X Lite տարբերակը, որը 1000 ռուբլիով ավելի էժան է։ Թեթևացրած տարբերակում  3G ցանց ունի և աշխատում է  Android 8 Go  համակարգով։ Գաջեթների վաճառքը կմեկնարկի դեկտեմբերից։

Թեգեր: iPhone, Smartphone