Amazon-ին արգելել են վաճառել սովետական սիմվոլներ ունեցող ապրանքատեսակներ

Եվրամիության ներկայացուցիչները դիմել են Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսին ու խնդրել դադարեցնել օնլայն խանութում սովետական սիմվոլիկայով իրերի վաճառքը։ Ըստ Եվրամիության այս ապրանքների առկայությունը վիրավորում է Սովետական միության բռնակալությունից տուժած մարդկանց։

Այս տարվա սեպտեմբերին նմանատիպ պահանջով Եվրամիությունը նաև դիմել էր Amazon-ի գլխավոր մրցակից Walmart ընկերությանը։ Վերջինս խոստացել էր կարճ ժամանակահատվածում վերացնել նման սիմվոլիկայով ապրանքատեսակները։