Facebook-ն օգտատերերին կօգնի աշխատանք գտնելու հարցում

Facebook-ն օգտատերերին կօգնի աշխատանք գտնելու հարցում

Facebook-ը որոշել է ավելացնել իր գործառույթները։ Այս անգամ ընկերությունը կթողարկի  HR՝ մարդկային ռեսուրսների, ուղղվածությամբ կայք, որը կօգնի օգտատերերին գտնել նոր աշխատանք։ Նոր հարթակում ընկերություններն ու անհատները կտեղեկացնեն թափուր աշխատատեղերի մասին։

Բացի այս հարթակն ունենալու է նաև կրթական գործառույթ։ Բացի այն, որ այստեղ հնարավոր կլինի նոր աշխատանք գտնել, այլ նաև հնարավոր կլինի  որոշ գիտելիքներ ձեռք բերել։

Այստեղ նաև կօգնեն օգտատերերին ճիշտ ռեզյումե կազմել, մարկետինգային հմտություններ ձեռք բերել, ինչպես ներկայանալ հարցազրույցի և այլն։