YouTube -ում անվճար ֆիլմեր են հայտնվել

YouTube -ում անվճար ֆիլմեր են հայտնվել

YouTube-ը սկսել է անվճար ֆիլմեր ցուցադրել ներկառուցված գովազդով։ Ֆիլմերի սկզբնական ցանցկը դեռ մեծ չէ, ցանկում տեղ են գտել մի քանի հայտնի ֆիլմեր, օրինակ՝  «Տերմինատոր», «Շիկահերը օրենքում» և «Ռոկկի»։

Ֆիլմերը հասանելի են դեռևս ԱՄՆ-ի տարածքում։ Դրանք տեղադրված են «Ֆիլմեր» բաժնում, որտեղ կարելի է նաև գնել դրանք։ Youtube-ը նախատեսում է մոտ ժամանակներս ֆիլմերի ցանկը հասցնել 100-ի, բայց դա էլ ընդլայնվող ցուցակ է լինելու։

Գովազդով ֆիլմերը կավելացնեն Youtube-ի օգտատերերի քանակը, ինչպես նաև գովազդի նոր հորիզոններ կբացեն սոցցանցի առջև։

Թեգեր: add, films, movie, Social media, Youtube