Նոր խոտան Google Pixel 3-ում․ տեսախցիկը չի աշխատում կողմնակի հավելվածներում

Նոր խոտան Google Pixel 3-ում․ տեսախցիկը չի աշխատում կողմնակի հավելվածներում

Google-ի ֆլագման սմարթֆոնը ունի լավ տեսախցիկ և այս մասին փաստում են բոլոր թեստերը։ Բայց սարքի օպերացիոն համակարգի սխալի պատճառով որոշակի բագեր են հայտնվում։ Օրինակ՝ կողմնակի հավելվածներում տեսախցիկը կիրառումը կարող է հանգեցնել սխալի։

Տեսախցիկն ամբողջությամբ անջատվում է այնքան ժամանակ, մինչ տեսանկարահանման համար նախատեսված ստանդարտ ձևաչափով չսկսի աշխատել։ Բագը չի վերաբերում բոլոր սմարթֆոններին, այն Pixel 3 օգտատերերից մի մասի մոտ է դեռ հայտնաբերվել։

Այս խնդրից խուսափելու միակ տարբերակը չօգտագործել տեսախցիկը այլ հավելվածներում։ Հարկ է նշել, որ գործարանային կարգավորումներին անցնելուց հետո, սխալը չի շկվում։

Հնարավոր է՝ սխալը հանդիպի նաև Pixel 2 XL, Pixel և Nexus գաջեթներում։

Թեգեր: Google, Google Pixel 3, pixel 3