55 մլն դոլար՝ 10 օրվա համար. ամերիկյան ընկերությունը թանկարժեք տիեզերական ճամփորդություն է առաջարկում

55 մլն դոլար՝ 10 օրվա համար. ամերիկյան ընկերությունը թանկարժեք տիեզերական ճամփորդություն է առաջարկում

Ամերիկյան Axiom Space ընկերությունը հայտարարել է, որ 55 մլն դոլարի դիմաց պատրաստ է ցանկացողների համար 10-օրյա տուր կազմակերպել դեպի Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ):

Ինչպես նշում է Luxury Launches-ը, Հյուսթոն քաղաքում գտնվող ընկերությունից հայտնել են, որ 10-օրյա տուրը ներառում է ուղևորի տեղափոխումը ՄՏԿ, այնտեղ մնալը, ապահով վերադարձը Երկիր, ինչպես նաև 15-օրյա նախնական ուսուցումը, որն անհրաժեշտ է տիեզերական ճամփորդին անհրաժեշտ փորձի ու հմտությունների փոխանցման համար:

Ընկերությունը, որը գլխավորում է նախկինում ՆԱՍԱ-ի՝ Միջազգային տիեզերակայանի գծով առաքելության ղեկավար Մայքլ Սուֆրենդին, մտադիր է իր առաջին թռիչքն իրականացնել 2020թ. սկզբին:

Axiom Space-ը նաև մտադիր է ՄՏԿ-ին կից տիեզերական «հյուրանոց» ստեղծել, որը կկարողանա կցվել, հետո հեշտությամբ անջատվել ՄՏԿ-ից: Ենթադրվում է, որ դրա կառուցման աշխատանքներն ավարտվելու են 2022թ.:

Թեգեր: Space, space trip