Android առաջին արբանյակային սմարթֆոնը շուտով կհայտնվի վաճառքում

Android օպերացիոն համակարգով վաղուց աշխատում են ոչ միայն պլանշետներն ու սմարթֆոններն, այլ նաև հեռուստացույցները, կենցաղային տեխնիկա և այլն։ Բայց, օպերացիոն համակարգը արդեն ներդրվել է նաև արբանյակային սմարթֆոններում, որոնց վաճառքը կմեկնարկի շուտով։

Այս մասին հայտնել է արբանյակային կապով զբաղվող  Thuraya ընկերությունը։ Վաճառքը կսկսի գարնանը։ Տեխնիկական բնութագիրը խոստումնալից է, այն չի զիջի միջին դասի սմարթֆոններին։

Նորույթը կունենա  5,2 դյույմանոց  FullHD էկրան,  Qualcomm Snapdragon 625 պրոցեսոր, 2 գբ օպերատիվ և   16  գբ ներկառուցված հիշողություն։ Որպես օպերացիոն համակարգ այստեղ կօգտագործվի  Android 7 Nougat-ը։  Thuraya X5-Touch-ը կշռում է 262 գրամ։ Կորպուսը պաշտպանված է ջրից և փոշուց։

Սմարթֆոնը կունենա  2G, 3G և 4G հնարավորություն։ Վաճառվելու է մոտ 160 երկրում։