Galaxy Note 10-ը կդառնա 4K էկրան ունեցող առաջին սմարթֆոնը

Galaxy Note 10-ը կդառնա 4K  էկրան ունեցող   առաջին սմարթֆոնը

Շրջանառվող լուրերի համաձայն  Samsung Galaxy Note 10-ը կունենա 6,6 դյույմ անկյունագծով էկրան և կդառնա   Galaxy Note շարքի ամենամեծ էկրանով սմարթֆոնը: Բացի այդ, նորույթը կունենա նաև 4K ձևաչափով էկրան: Ներկայումս շուկայում շրջանառվում են ընկերության բացառապես   2K ձևաչափով սմարթֆոնները:

Samsung Galaxy Note 10 ֆլագմանը հնարավոր է ստանա  Exynos 9820 8 միջուկանի պրոցեսոր,  8 գբ օպերատիվ և   512 գբ ներկառուցված հիշողություն:

Samsung-ի համար, որը զբաղեցնում է շուկայի բոլոր ռեյտինգային ցուցանիշների առաջին հորիզոնականը, 2019-ը կդառնա պատմության մեջ ոսկե տառեչով գրված տարեթիվ:

Ընկերությունն, ամենայն հավանականությամբ, իր  Galaxy S10  սմարթֆոնները կթողարկի  5G ցանցի հասանելիությամբ: Թե ինչքան կարժենան նորույթները, դեռ հայտնի չէ: