Google-ը լավագույն որոնողական համակարգն է. Թիմ Քուկ

Google-ը լավագույն որոնողական համակարգն է. Թիմ Քուկ

Axios պարբերականին տված հարցազրույցում  Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուկը պատմել է, թե ինչու է իր  iPhone-ում օգտագործում բացառապես  Google  որոնողական համակարգը: Լրագրողը խնդրել է մանրամասնել նման որոշումը, քանի որ որոնողական համակարգը շատ տվյալներ է հավաքագրում, ինչին դեմ է խնձորային բրենդը և անձամ Քուկը:

Ես մտածում եմ, որ այն լավագույն որոնողական համակարտգն է: Նայեք, թե ինչ ենք մենք ստացել ներկառուցված գործիքների արդյունքում՝ ունենք էջը գաղտնի դիտելու հնարավորություն, կա ինտելեկտուալ պածտպանություն:Լ Ես առաջինը կլինեմ, ով կասի դա, բայց սա շատ երկար ճանապարկ է նմամն օգնություն ցուցաբերելու համար:

Թիմ Քուկը միշտ էլ քննադատել է որոնողական համակարգի որդեգրած քաղաքականությունը, մասնավորապես մեծ քանակութւյամբ տվյալների հավաքագրման հարցում:  Եվ սա միայ ն Քուկի կարծիքը չէ: Google-ը բավական հաճախ է քննադատությունների ենթարկվում թիրախավորված գովազդ ստանալու և տվյալներ հավաքագրելու համար: