Instagram-ը կջնջի այն հավանումները, որոնք կողմնակի հավելվածների շնորհիվ են ձեռք բերվել

Instagram սոցիալական կայքը կհեռացնի այն հավանումները, մեկնաբանություններն ու հետևորդներին, որոնք օգտատերերը ստացել են կողմնակի հավելվածների շնորհիվ, այս մասին տեղեկանում ենք ընկերության պաշտոնական կայքից:

Instagram-ից հայտնել են, որ վերջին շրջանում նկատել են որոշ հաշիվներ, որոնք լսարանը մեծացնելու համար կողմնակի հավելվածներ են օգտագործում: Այժմ սոցկայքը հատուկ մեխանիզմ է մշակել, որը թույլ է տալիս դադարեցնել նման հաշիվների ակտիվությունը՝ ջնջելով դրանք:

Նշվում է, որ օգտատերերը ծանուցումներ կստանան Instagram-ի կողմից ջնջված հավանումների կամ հետևորդների մասին: