Messenger-ի աշխատանքում խափանումներ են եղել

Messenger-ի աշխատանքում խափանումներ են եղել

Facebook-ի օգտատերերը կրկին հայտնել են սոցցանցի աշխատանքում խափանումների մասին: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Down Detector պարտալը, որը հետևում է հայտնի ինտերնետային ռեսուրսներում խափանումներին:

Խափանումներ էին ի հայտ եկել Messenger հավելվածի աշխատանքում: Պորտալի տվյալներով՝ խնդիրները գրանցվել են նոյեմբերի 19-ին՝ երևանյան ժամանակով ժամը 23:57-ին:

Օգտատերերից առավել շատ բողոքներ են ստացվել Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Ֆրանսիայից: Բացի այդ, խնդիրների մասին են ահազանգել նաև Պորտուգալիայի, Իտալիայի, Հունաստանի, Ռումինիայի, Հունգարիայի, Նիդեռլանդների, Բելգիայի, Դանիայի, Շվեդիայի և Նորվեգիայի օգտատերերը:

Թեգեր: crash, Facebook, Messenger