Tumblr-ը անհետացել է App Store-ից

Tumblr սոցիալական ցանցի հավելվածը անհետացել է  App Store-ից: Ընկերության ներկայացուցիչները անհետացման պատճառը չեն նշել:

«Մենք դեռ չեն հարթել iOS-ի հետ կապված մեր խնդիրները», —գրել են հավելվածի հեղինակները:

Հավելյալ մեկնաբանությունների հարցում նրանց զուսպ են գտնվել: Վերջերս հավելվածում անհետացել էր նաև «անվտանգ ռեժիմ» գործառույթը և օգտատերերից շատերը բողոքում էին, որ չեն կարողացել դիտել 18 տարեկան և բարձր նշաձողով կոնտենտը:

Tumblr —ը հարթակ է, որտեղ մարդիկ կարող են տարբեր թեմաներով բլոգներ ստեղծել: Մեծամասամբ, այն օգտագործում են նկաներով,  GIF ֆայլերով կամ հետաքրքիր պատմություններով կիսվելու  համար: