Նորվեգիայում սատկած ձկներից նավի «վառելիք» կստեղծվի

Նորվեգիայում սատկած ձկներից նավի «վառելիք» կստեղծվի

Նորվեգիայի իշխանությունները որոշել են սատկած ձկների մնացորդներից կենսավառելիք ստեղծել ջուրն աղտոտող կրուիզային նավերի համար:

Ինչպես նշում է The Guardian-ը, ձկների մնացորդները կխառնվեն այլ տեսակի օրգանական մնացորդների հետ, ինչի հիմքով էլ կենսագազ կստեղծվի: Այնուհետև այն կհեղուկացվի ու կօգտագործվի:

Պարբերականը նկատում է, որ կրուիզային նավերն ավելի շատ են թունավոր նյութեր արտանետում, քան ցամաքային խոշոր փոխադրամիջոցները:

Հայտնի է, որ ձկների մնացորդից ստեղծված կենսավառելիքը կօգտագործվի Hurtigruten ընկերության նավերի համար:

Թեգեր: norveigan fosh, tech