Facebook-ում կարելի է տեսնել, թե ինչքան ժամանակ է օգտատերը անցկացրել սոցցանցում

Facebook-ում կարելի է տեսնել, թե ինչքան ժամանակ է օգտատերը անցկացրել սոցցանցում

Facebook սոցիալական ցանցը նոր գործառույթ է ներկայացրել, որի միջոցով յուրաքանչյուր օգտատեր կարող է տեսնել, թե ինչքան ժամանակ է անցկացրել այնտեղ։

Գործառույթը հասանելի է դեռևս միայն մոբայլ տարբերակում։ Այն ակտիվացնելու համար պետք է նախ մուտք գործել կարգավորումների բաժին, այնուհետև  Your Time on Facebook։ Այստեղ կարելի է իմանալ, թե ինչքան ժամանակ է օգտատերն անցկացրել սոցցանցում։

Այստեղ կարելի է նաև սահմանել ժամանակ, որի լրանալուն պես, սոցցանցը կզգուշացնի այդ մասին ծանուցման միջոցով։

 

 

Թեգեր: Facebook, Your time