Huawei-ին պատկանող Honor բրենդը Չինաստանում ներկայացրել է նոր և մատչելի Honor 10 Lite սմարթֆոնը։
Նորույթը ստացել է 6,21 դյույմ IPS էկրան, որը վերին հատվածում ունի կտրվածք։ Այստեղ դիզայներները տեղավորել են 24 մպ հզորությամբ տեսախցիկ։ Սմարթոնում տեղադրված է Kirin 710 ֆիրմային պրոցեսոր՝ GPU Turbo տեխնոլոգիայով, որը խաղերի արտադրողականությունն ավելի է մեծացնում։ Սմարթֆոնն ունի 4 կամ 6 գբ օեպրատիվ և 64 կամ 128 գբ ներքին հիշողություն։
Կա նաև MicroSD քարտի հնարավորություն։ Honor 10 Lite-ն աշխատում է Android 9 Pie օպերացիոն համակարգով։