Porsche-ն Wi-Fi-ով համալրված լյուքս դասի լվացքի մեքենա է ստեղծել

Porsche-ն Wi-Fi-ով համալրված լյուքս դասի լվացքի մեքենա է ստեղծել

Գերմանական Porsche մեքենաշինական ընկերությունը փորձել է շքեղության նոր մակարդակի հանել կենցաղավարությունը՝ ներկայացնելով լյուքս դասի լվացքի մեքենա:

Ինչպես նշում է luxurylaunches.com կայքը, 2.900 դոլարանոց տեխնիկայի ստեղծման հարցում ընկերությունը համագործակցել է ճապոնական Panasonic բրենդի հետ: Հայտնի է, որ լվացքի մեքենան նախատեսված է բացառապես չինական շուկայի համար:


Աղբյուրը նկատում է, որ մեքենան ունի գերառաջադեմ դիզայն, տպավորիչ տեխնիկական բնութագիր: Դրա վրա կոճակների թիվը հասցվել է նվազագույնի, որպեսզի սարքից օգտվելը հնարավորինս պարզ լինի:

Այն համալրված է Wi-Fi անլար կապով, ինչը հնարավորություն է տալիս սմարթֆոնի միջոցով հեռավորության վրա կառավարել մեքենան, ինչպես նաև համապատասխան հաղորդագրություն ստանալ լվացքի ավարտի մասին:

 

Թեգեր: new tech, Porche