Satechi-ն թողարկել է անլար լիցքավորման սարք

Աքսեսուարներ ու գաջեթներ արտադրող  Satechi ընկերությունը ներկայացրել է անլար լիցքավորման սարք, որը Micro USB-ի փոխարեն ունի  USB-C և Power Delivery տեխնոլոգիայի հնարավորություն։

Satechi Aluminium Type-C PD & QC Wireless Charger  անունն ստացած սարքը նախատեսված է  Apple սմարթֆոնների համար։ Սարքն ունի ալյումինե կորպուս և կտրվածք վերին հատվածում՝ սմարթֆոնների ապակե կորպուսները չվնասելու համար։ Սարքը անվտանգ է, քանի որ ունի, այսպես կոչված, սառեցման համակարգ, որի միջոցով կարգավորում է սմարթֆոնի ջերմաստիճանի տատանումը։ Գաջեթը աշխատում է 2017-2018 թվականներին թողարկված  iPhone -ների համար։ Վաճառվում է դեռևս ԱՄՆ տարածքում և արժի 44,99 դոլար։