Առանց ռադիացիայի ատամի մածուկից մինչև առանց ծուխ ծխախոտ. առօրյա օգտագործման 4 իրեր, որ վնասակար են եղել մարդու օրգանիզմի համար

Առանց ռադիացիայի ատամի մածուկից մինչև առանց ծուխ ծխախոտ. առօրյա օգտագործման 4 իրեր, որ վնասակար են եղել մարդու օրգանիզմի համար

Ժամանակակից գիտության ու տեխնոլոգիաների շնորհիվ մենք հնարավորություն ունենք օգտվել շատ ու շատ ապրանքներից, որոնք ներկայումս ավելի քիչ վնաս են պարունակում մեր առողջության համար: Այնուամենայնիվ, շատ հաճախ մենք չենք էլ մտածում, որ այն ամենն, ինչ ամեն օր կիրառում ենք հիմա, տարիներ առաջ իսկապես վտանգավոր է եղել օգտագործման համար:

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԱՏԱՄԻ ՄԱԾՈՒԿ

Կարո՞ղ եք արդյոք պատկերացնել, որ բոլորիս ծանոթ ատամի մածուկը, որն օգտագործում ենք ամեն օր, 20-րդ դարի սկզբում անգամ վտանգավոր է եղել: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ատամի մածուկին ավելացվում էր թորիում և ռադիում, որը ռադիոակտիվ քիմիական տարր է: Ուսուսմնասիրությունների պակասի պատճառով կարծիք կար, որ ռադիոակտիվ ճառագայթումն օգտակար է, ոչնչացնում է մանրէները, սպիտակեցնում է ատամների էմալը: Իրականում, սակայն, ատամի մածուկը վտանգ էր ներկայացնում, քանի որ կարող էր դառնալ ուռուցքների և այլ հիվանդությունների առաջացման պատճառ: Բարեբախտաբար, ռադիոակտիվ այս պրոդուկտի արտադրությունը կասեցվեց, երբ հայտնի դարձան ճառագայթման բացասական հետևանքները:

Անցել են տարիներ, և ներկայումս խանութից կարող ենք գնել բոլորովին անվնաս  ատամի մածուկ։

ԿՈՍՄԵՏԻԿԱ ԵՎ ԽՆԱՄՔ

Պարզվում է, որ ռադիոակտիվ նյութերի, մասնավորապես՝ թորիումի և ռադիումի գործածումը առօրյա օգտագործման ապրանքների արտադրության մեջ բավականին տարածված է եղել: 20-րդ դարի սկզբին Ալֆրեդ Կյուրին Փարիզում հիմնադրեց կոսմետիկ միջոցների իր ընկերությունը, որն արտադրում էր դեմքի համար նախատեսված կրեմեր և դիմափոշի, որտեղ կրկին առկա էին թորիումը և ռադիումը: Հետաքրքիրն այն է, որ կոսմետիկ միջոցները բավականին թանկ էին, և հասանելի էին միայն հարուստ վերնախավին: Դրանց վաճառքը շարունակվեց ընդհուպ մինչև 1960-ական թվականները. չխանգարեց անգամ պատերազմը: Արտադրողները խոստանում էին, որ կոսմետիկ միջոցները ցույց կտան փայլուն արդյունք՝ պայծառացնելով մաշկը, վերացնելով կարմրությունն ու հարթեցնելով  կնճիռները: Այս ամենի հետ մեկտեղ, սակայն, հաշվի չէին առնվում բոլոր վտանգավոր հետևանքները, որոնք կարող էին առաջանալ ռադիացիոն ճառագայթման հատևանքով:

Կոսմետիկ միջոցներ արտադրող ժամանակակից ընկերություններն անում են հնարավոր ամենը՝ կատարում են փորձարկումներ, հետազոտություններ, որպեսզի չեզոքացնեն կոսմետիկայի ցանկացած վնասակար հետևանք մարդու առողջության համար: Ժամանակին փորձարկումներն անգամ կենդանիների վրա էին կատարվում, սակայն օրեցօր ավելի ու ավելի մեծ թվով կազմակերպություններ հրաժարվում են նույնիսկ այս մոտեցումից: Դիմափոշին այժմ պարունակում է SPF (Sun Protection Factor), որը դեմքը պաշտպանում է արևի ճառագայթներից, որոշ դեպքերում նաև հարստացվում է վիտամիններով, որոնք անհրաժեշտ են մաշկի համար:

ՍԻԳԱՐԵՏ ՈՒ ԱՌԱՆՑ ԱՅՐՄԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ

Ծխախոտի արտադրության մեջ ևս վերջին տարիներին տեղի է ունեցել մոտեցումների փոփոխություն: Երբ հայտնի դարձավ, որ սիգարետի հիմնական վնասի պատճառը ոչ թե նիկոտինն է, այլ ծուխն ու դրա մեջ առկա վնասակար նյութերը, ծխախոտային հսկաները ձեռնամուխ եղան առանց այրման արտադրատեսակներ մշակելուն։ Այդ այլընտրանքները մարդկանց առողջությանն ավելի քիչ են վնասում, հետևաբար հենց դրանք են ծխախոտային արդյունաբերության ապագան։ Նման մի արտադրատեսակ է ներկայումս աշխարհում լայն տարածում ստացող թութունի տաքացմամբ աշխատող “heat-not-burn” տեխնոլոգիան։ IQOS սարքը ոչ թե այրում, այլ տաքացնում է հատուկ ծխախոտային գլանակները։ Արդյունքում արտազատվում է ոչ թե ծուխ, այլ գոլորշի, որտեղ 90 տոկոսով ավելի քիչ վնասակար նյութեր կան: Բացակայում է մոխիրը, բացակայում է տհաճ ու մնայուն հոտը ձեռքերին, հագուստին ու մազերի վրա։

ԲԵՆԶԻՆՈՎ ՈՒ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔՈՎ ԱՇԽԱՏՈՂ ՄԵՔԵՆԱ

ժամանակակից տեխնոլոգիական հրաշքներից մեկը՝ էլեկտրական մեքենան, լայն տարածում ստանալու դեպքում իսկապես կարող է լուծել բնապահպանական բազմաթիվ խնդիրներ մթնոլորտի աղտոտվածության, ինչպես նաև արտազատվող վնասական նյութերի վերացման հարցում: Աշխարհում օրեցօր ավելանում է մեքենաների թիվը, հետևաբար ավելանում է նաև օդ արտանետվող ածխաթթու գազի ծավալը, ինչը բացասաբար է ազդում շրջակա միջավայրի, բնության և մարդկանց առողջության վրա՝ դառնալով բազմաթիվ սրտանոթային և շնչառական հիվանդությունների պատճառ: Էլեկտրական մեքենան, որն աշխատում է լիցքավորվող մարտկոցով և չի արտանետում վնասակար գազեր և ծուխ, լավագույն ելքն է ստեղծված իրավիճակից :

Աշխարհը մեր շուրջ անընդհատ փոխվում է, փոխվում է մարդկանց գիտակցումն ու մոտեցումը ինչպես իրենց առողջության, այնպես էլ այն միջավայրի նկատմամբ, որտեղ նրանք ապրում են: Ինչպես ասում են՝ ցանկացած փոփոխություն դեպի լավն է տանում, և մենք միայն կարող ենք համաձայնել, որ առանց փոփոխության չկա նաև զարգացում և առաջընթաց:

Գիտությունն ու տեխնոլոգիաները սրընթաց են զարգանում։ Այն, ինչ երեկ մահացու վտանգ էր ներկայացնում մարդու առողջության համար, այսօր վերափոխվում է, կատարելագործվում ու դառնում ընդունելի այլընտրանք միլիոնավոր սպառողների համար ամբողջ աշխարհում։

Թեգեր: cosmetics, inovation, iQOS, tech