Մասնագետները համակարգչային վիրուս են հայտնաբերել, որն անջատում է հակավիրուսային ծրագիրը

Մասնագետները համակարգչային վիրուս են հայտնաբերել, որն անջատում է հակավիրուսային ծրագիրը

Ռուսական «Դոկտոր Վեբ» տեղեկատվական ընկերության մասնագետները հայտնել են համակարգչային վիրուսի հայտնաբերման մասին, որը տեղադրման դեպքում անջատում է համակարգչի պաշտպանությունը՝ ջնջելով հակավիրուսային ծրագիրը:

Ինչպես հայտնում է Life.ru-ն, խոսքը Linux.BtcMine.174 վիրուսի մասին է, որը համակարգչում հայտնվելու դեպքում մեկ այլ վիրուս է տեղադրում (Linux.BackDoor.Gates.9), որն ունակ է մասնակցել DDoS-հարձակումների: Այնուհետև այն համակարգչում փնտրում է այլ վիրուսային ծրագրերն ու փակում դրանք՝ հեռացնելով մրցակիցներին: Դրան հաջորդում է հակավիրուսային ծրագրերի որոնումն ու ջնջումը:

Դրանից հետո վիրուսը գրանցվում է ավտոբեռնում համակարգում և սկսում Monero թվային արժույթի գործարկման գործընթացը: Վիրուսը պարբերաբար թարմացումներ է կատարում: Նոր վիրուսից խուսափելու համար փորձագետները խորհուրդ են տալիս հաճախակի թարմացնել հակավիրուսային ծրագրերը:

Թեգեր: anti virus, new virus, virus