Աշխարհի շուրջ՝ 15 րոպեում. Միջազգային Տիեզերակայանը 20-ամյակի կապակցությամբ ուշագրավ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)

Աշխարհի շուրջ՝ 15 րոպեում. Միջազգային Տիեզերակայանը 20-ամյակի կապակցությամբ ուշագրավ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)

Միջազգային տիեզերակայանը (ՄՏԿ) ստեղծման 20-ամյակի կապակցությամբ հրապարակել է երբևէ տիեզերքում արված ամենաերկար տեսանյութը, որի ընթացքում կայանը երկու անգամ ամբողջական պտույտ է անում Երկրի շուրջ:

Ինչպես նշում է Daily Mail-ը, տեսանյութն ունի 15 րոպե տևողություն: Այն ստեղծելու համար  օգտագործվել է 21.375 լուսանկար՝ արված 2018թ. հոկտեմբերին:

Հայտնի է, որ Միջազգային տիեզերակայանի առաջին մոդուլը գործարկվել է 1998թ. նոյեմբերի 20-ին: 28.800 կմ/ժ արագությամբ շարժվող կայանը Երկրի շուրջ ամբողջական պտույտ է կատարում 90 րոպեում:

Թեգեր: earph, world