Պարալիզացված մարդիկ կարող են օգտվել համակարգչից

Պարալիզացված մարդիկ կարող են օգտվել համակարգչից

BrainGate ընկերությունը փոքր չափի չիպ է արտադրել, որը կտեղադրվի պարալիզացված մարդու ուղեղում և նրան հնարավորություն կտա օգտվել համակարգչի ընձեռած հնարավորություններից։

Չիպը գտնում է նյարդային բջիջների ակտիվությունը ներկառուցված 100 էկեկտրադեոդների միջոցով։ Այս տվյալները փոխանցվում են համակարգչին, որտեղ հատուկ մշակված ալգորիթմը վերլուծում է ուղեղի ակտիվոիթյունը և այն վերափոխում հրահանգների։

Նորույթը թեստավորման համար ընտրվել են երեք պարալիզացված մարդ։ Նեյրոնային ազդակները Bluetooth-ի միջոցով փոխանցվել են Google Nexus 9-ին, հետո համակարգը անլար մկնիկի ստիմուլացիա է իրականցնում։ Գործընթցների այս հաջորդականության արդյունքում մարդիկ կարողացել են մի շարք  պարզ գործողություններ իրականացնել՝  հոլովակ գտնել YouTube-ում, էլ նամակներ գրել և օնլայն գնումներ կատարել։

Թեգեր: new tech, People