Էլոն Մասկը հայտնել է, որ պատրաստվում է տեղափոխվել Կարմիր մոլորակ

Էլոն Մասկը հայտարաել է, որ անձամբ է ճամփորդելու Կարմիր մոլորակ։ Այս մասին ագամ խոսել է  «Axios on HBO» դոկումենտալ սերիալին տրված հարցազրույցում։ Tesla-ի հիմնադիրը 70 տոկոս հավանական է համարում դեպի Մարս իր թռիչքը։ Հնարավոր է՝ նաև տեղափոխվի այնտեղ, եթե կենսարար պայմաններ ստեղծվեն։

SpaceX-ի գործադիր տնօրենը կարծում է, որ դեպի Մարս փախուստը հիմնականում նախատեսված կլինի հարուստ խավի համար։ Ի դեպ՝ մինչ տոմսեր ձեռք բերելը, բոլորը տեղեկացվելու են հնարավոր վտանգների մասին։ «Անգամ, եթե մենք մինչև Մարս հասնենք, ոչ մի գրավական չկա, որ հակառակ ուղղությամբ՝ մինչ Երկիր, մենք կհասնենք նույնքան ապահով», –ասել է Մասկը։