Հայաստանում ամփոփվել է Sap Up 2018 միջազգային մրցույթը

Հաստանում Sap Up 2018 միջազգային մրցույթը ամփոփել է արդյունքները։ Մրցույթի հայաստանյան եզրափակիչը տեղի է ունեցել Դիլիջանի միջազգային դպրոցում։

Sap UP ընտրական փուլին դիմել էին ավելի քան 60 ստարտափ Հայաստանի 35 գյուղերից ու քաղաքներից։ Եզրափակիչ հասել էին դրանցից միայն 11-ը։ Ամբողջ օրը տևած վերջնական փուլի ընթացքում ստարտափի հիմնադիրները ևս մեկ անգամ ներկայացրին իրենց նախագծերը։

Մրցանակային ֆոնդը բաժանվեց մի քանի ստարտափի միջև։ Առաջին և կարևոր մրցանակին՝ 2 մլն դոլարին է արժանացել  Special Parents for Special Kids  ստարտափը, որը զբաղվում է հատուկ կարիք ունեցող երեխաների համար հատուկ սարքավորումների մշակմամբ ու վաճառքով։ Մարինա Փարազյանի խոսքով՝ միջոցները ուղղվելու են առաջին հերթին մարզերում ապրող հաշմանդամ երեխաներին սարքավորումներով ապահովելուն։ Հատուկ մրցանակի արժանացավ  BOO BIKES: bike shop-café ստարտափը՝ 1 000 000 դրամ։ Ստարտափը հեծանվորդների ու զբոսաշրջիկների համար նախատեսված սրճարան է լինելու, որը զարգացնելու է հեծանվասպորտը Հայաստանում։  Երկրորդ հորիզոնականը բաժին հասավ միանգամից երկու  noomee և Inclusive Gym ստարտափներին։

Երկու ստարտափն էլ կրկին սոցիալական բնույթ ունեն և նախատեսված են սահմանափակ կարողություններով երեխաների համար։ Noomee-ն հարթակ է, որը օգնում է երեխաներին ու մեծահասակներին արագ ադապտացվել նոր տեղանքու կամ միջավայրին, իսկ Inclusive Gym-ը հաշմանդամ երեխաների համար նախատեսված հատուկ սարքավորումներով մարզասրահ է։

Մրցանակակիր երկու նախագծեր ներկայացուցիչները հնարավորոթյուն կստանան գնալ Եվրոպա և այնտեղ փորձագիտական ու մասնագիտակայ վերապատրաստում անցնել։

«Իր գործունեության 4 տարվա ընթացքում SAP UP-ը լոկալ մրցույթից վերածվել է միջազգային մրցույթի, որը գրավում է Բելոռուսի, Ռուսաստանի, Ղազախստանի, այս տարի նաև Հայաստանի ուշադրությունը։ Մենք մտածում ենք, որ  SAP UP-ը կարող է եզակի հարթակ դառնալ ստարտափների հեղինակների համար», –ասել է Իլյա Շուլիպինը՝  SAP-ի Հայաստանյան գրասենյակի տնօրենը։

«Ընտրությունն, իհարկե, դժվար է, ֆավորիտներ չկան՝ բոլորը բազմազան են, հետաքրքիր, բայց ես նախապատվությունը տալիս եմ գլոբալ լուծուներով գաղափարներին, թեև լավ եմ հասկանում լոկալ խնդիրներ լուծողների արժեքը»,- նշում է ժյուրիի անդամներից Նազարեթ Սեֆերյանը։

SAP UP մրցույթը հիմնադրվել է  2015  թվականին Sap Cis ընկերության կողմից։ Այս տարի Հայաստանն առաջին անգամ էր մասնակցում մրցույթին։

Սյուզան Թոսունյան