5G-ն ռեկորդային արագություն ունի՝ 1 վայրկյանում 27 գբ

5G-ն ռեկորդային արագություն ունի՝ 1 վայրկյանում 27 գբ

Mitsubishi Electric Corporation և NTT DoCoMo ընկերությունները հայտնել են, որ նոր ռեկորդ են սահմանել 5G տեխնոլոգիաների կիրառման հարցում։

Հետազոտության ու նոր տեխնոլոգիայի թեստավորման արդյունքում պարզ է դարձել, որ նորույթը կարող է 1 վայրկյանում մինչև 27 գբ տեղեկատվություն փոխանցել, եթե սարքավորումների հեռավորությունը միմյանցից 10 մետրը չի գերազանցում։

Պարզ է, որ առաջին կոմերցիոն  5G  տեխնոլոգիաները չեն կարող նման արագություն ապահովեկ, բայց անցկացված հետազոտությունը ցույց է տալիս, որ նորույթը հեղափոխական է և հնարավոր է ապագայում նման ձևաչափեր ընդունի։

Թեգեր: 5G, network