Android-ի օգտատերերն այսուհետ կկարողանան վերահսկել սմարթֆոնի օգտագործման ժամանակը

Google ընկերությունը թողարկել է Digital Wellbeing հավելվածը, որը հավաքագրում է տվյալներ սմարթֆոնի օգտագործման վերաբերյալ: Այս մասին գրում է Life.ru-ն՝ 9To5Google-ին հղումով:

Հավելվածը կարելի է ներբեռնել Google Play-ից: Առայժմ այն հասանելի է միայն առանց կողմնակի ծրագրայի ապահովման սմարթֆոնների` Google Pixel շարքի սարքերի և Android One օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների համար:

Digital Wellbeing-ի շնորհիվ օգտատերերը կարող են ստուգել, թե որքան ժամանակ են վատնում այս կամ այն հավելվածի վրա, ինչը կօգնի ավելի լավ կառավարել ժամանակը: Բացի այդ, այն թույլ է տալիս ժամանակացույց տեղադրել որոշակի հավելվածների վրա՝ այն չափազանց շատ ժամանակ չօգտագործելու համար:

Նման հնարավորությամբ է համալրված նաև iOS 12-ը: iPhone-ի և iPad-ի օգտատերերն այսուհետ կկարողանան վերահսկել հավելվածներում իրենց ակտիվությունն ու սահմանափակել ծրագրերի օգտագործման ժամանակը: