Samsung Galaxy S10-ը կստանան հորիզոնական երկակի տեսախցիկ

Samsung –ի ապագա ֆլագմանը՝ Galaxy S10-ը կունենա երկակի հորիզոնական դիրքով տեսախցիկ:

Այս մասին հաղորդում է  Twitter Ice Universe անունով ինսայդերը:  Սարքի շնորչհանդեսը կկայանա 2019-ի փետրվարին, սակայն ամեն օր մի նոր անհավանական տեղեկատվություն է արտահոսում սմարթֆոնի մասին:

Բացի երկակի հորիզոնական տեսախցիկից սմարթֆոնը համալրված կլինի սրտի աշխատանքը չափող տվիչներով: Սա iOS –ի <<Առողջություն>> հավելվածի այլընտրանքային տարբերակն է  լինելու: Իսկ ահա տեսախցիկի նման դիրքը պատահական չէ ընտրված՝ նման կերպ սմարթֆոնում բավական տարածք կազատվի մարտկոցի ազատ տեղավորման համար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ  Samsung Galaxy S10-ը կթողարկի 4 տարբերակով, որոնցից մեկը կունենա 6 տեսախցիկ  և 5G տեխնոլոգիա: