Լավագույն մեսինջերներն ըստ Artezio ընկերության

Artezio ընկերության մասնագետները վերլուծել են ավելի քան 20 մեսենջերների տվյալներ և նշել օգտատերերի համար ամենաանվտանգ հավելվածը: Այս մասին հաղորդում է The Siver Post-ը:
Փորձարկված հաղորդագրությունների փոխանակման հավելվածներից մասնագետներն առանձնացրել են 8-ը, որոնք ապահովում են գաղտնիության բարձր մակարդակ:

Փորձարկման ընթացքում ուշադրություն է դարձվել հուսալիության մոտ 30 չափանիշի, այդ թվում՝ տվյալների կոդավորումը, անձնական տվյալների բացահայտման քաղաքականությունը, անձնական տվյալների անվտանգության մակարդակը: Artezio ընկերության տվյալներով՝ լավագույն մեսենջեր է ճանաչվել Signal-ը: Երկրորդ և երրորդ տեղերում են, համապատասխանաբար, Wick և Telegram մեսենջերները:
Մասնագետները խորհուրդ են տվել խուսափել Facebook Messenger-ից, քանի որ դրա պաշտպանվածության  մակարդակը ցածր է: