5 թերություն, որոնք չեն խոչընդոտել iPhone-ին դառնալ լավագույն սմարթֆոններից մեկը

5 թերություն, որոնք չեն խոչընդոտել iPhone-ին դառնալ լավագույն սմարթֆոններից մեկը

1.  iPhone-ի էկրանին երբեք 5 կոճակից ավել չի եղել տեղադրված, եթե չհաշվենք անձայն ռեժիմի փոքր կոճակը։ Իսկ մնացած բոլոր սմարթֆոններում (2007 թվականի արտադրութան) կար QWERTY ստեղնաշար  և այլ ֆիզիկական կոճակներ։ Ջոբսը ձեռնոց է նետել բոլորին և ներկայումս բոլոր ակտուալ մոդելներն ունեն ընդամենը 4 կոճակ։

2. iPhone-ը երբեք Bluetooth-ի միջոցով ֆայլեր չի ուղարկել։ Սկզբում բավական տխուր էր, բայց հետագայում այս գործառույթը դարձավ անպետք։ Պարզվում է այսպես՝ Ջոբսը ուղղակի հայացք է նետել դեպի ապագա։

3. Մինչև հիմա  iPhone-ում որպես զանգի ձայնային ազդանշան թույլատրված չէ այլ երաժշտություն գործածել։

4. Ոչ մի iPhone-ում երբեք չի եղել  3500 ամպեր հզորությամբ մարտկոց։  Եվս մեկ փաստ՝  iPhone-ում երբեք չի եղել 12 մպ գերազանցող տեսախցիկ։

5.  iPhone-ում օգտատերը երբեք չի կարողացել ինքնուրույն փոփոխել դրա մարտկոցը։ 2007-ին սա քննադատությունների պատճառ դարձավ, բայց ներկայումս շատերն անգամ գոհ են, որ չեն կարող մուտք գործել խնձորային սմարթֆոնի <<ներաշխարհ>>։

Թեգեր: 5 facts, Apple, iPhone