Apple-ը անվճար ծրագրավորում կսովորեցնի Apple Store-ում

Apple-ը անվճար ծրագրավորում կսովորեցնի Apple Store-ում

Apple-ը հայտարարել է ամենամյա  Hour of Code-ի մեկնարկի մասին։ Այստեղ մարդիկ կկարողանան  դեկտեմբերի 1-14 ընկած ժամանակահատվածում անվճար հիմունքներով ծրագրավորում սովորել։

Apple-ը արդեն իսկ սկսել է գրանցման գործընթացը, դասընթացները անցկացվելու են  բոլոր Apple Store-երում։ Մասնակցության սահմանափակումներ չկան՝ կարող են մասնակցել բոլոր տարիքի մարդիկ։ Իսկ ավելի փոքրերի՝ 6-12 տարեկան ապագա ծրագրավորողների համար, ըներությունը նոր  Kids Hour ծրագիր է մշակել, որտեղ դասավանդողները կլինեն ռոբոտները։ 12 տարեկանից բարձր մասնակիցները կսովորեն  կոդավորման արվեստը  iPad-ով՝ Swift ֆիրմային հարթակում։

Apple-ը նաև ներկայացրել է Swift Coding Club հարթակը, որը նախատեսված է ծրագրավորում սովորելու համար դպրոցից դուրս։ Այն նախատեսված է 8 տարեկան փոքրիկ օգտատերերի համար։

Apple-ը ամենամյա ծրագրավորման դասընթացներ կազմակերպում է 2016-ից սկսած։ Առաջին տարին այն ստացել էր  Everyone Can Code անվանումը։

Թեգեր: Apple, coding, Hour of Code