Անվճար դարձած iOS-հավելվածներ (նոյեմբերի 28)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (նոյեմբերի 28)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Tone – Perfect Pitch Training

Գինը՝ 5.99$ – անվճար

Հավելվածը նախատեսված է երաժիշտների և ուսուցիչների համար։ Ձեր խնդիրն է գուշակել հնչող մեղեդին։ Եթե երեք անգամ սխալվում եք, խաղն ավարտվում է և ամեն ինչ պետք է սկսել նորից։

Comish – The Stockbroker Sim! 

Գինը՝ 0.99$ – անվճար

Խաղեր սիրողները հաստատ կգնահատեն այս մեկը։ Այստեղ կարող եք բացահայտել, թե ունակ եք աշխատել ֆինանսական ոլորտում, թե՝ ոչ։ Պետք է գումար վերցնեք ու փորձեք ապրանք վաճառել ու ստացած եկամուտը շրջանառության մեջ ներդնել։

Pixel Boat Rush 

Գինը՝ 1.99$ – անվճար

Խաղը նախատեսված է նրանց համար, ովքեր անվերջանալի արկածներ են փնտրում։ Ձեր գլխավոր առաքելությունն է այնպես անել, որ չհայտնվեք ջրում, բայց և ջրի մակերեսից շատ էլ չբարձրանաք վերև։

Թեգեր: App Store, Apple, iOS, ios free app