Apple-ը կրկին նվազեցրել է նոր iPhone-ների մատակարարումը

Apple-ը կրկին նվազեցրել է նոր iPhone-ների մատակարարումը

Apple-ը կրկին որոշում է կայացրել կրճատել նոր  iPhone-ների մատակարարումը։ Այս մասին հայտնել են ընկերությանը մոտ կանգնած աղբյուրները։

Վերջին մի քանի ամսվա ընթացքում սա արդեն երկրորդ անգամն է, երբ  Apple-ը նման որոշում է կայացնում՝ կապված  iPhone XS, XS Max և XR մոդելների հետ։ Պատճառը մնում է անփոփոխ՝ պահանջարկը սպասվածից քիչ է։

Առաջինն այս մասին հրապարակում արել է  Digitimes պարբերականը։ Հոդվածում լրատվականը նաև նշել է, որ աշխատանքից ազատվել են նաև որոշ աշխատակիցներ, ովքեր զբաղվել են մատակարարմամբ։

iPhone-ի նման ցածր պահանջարկը պատճառ է դարձել, որ ընկերությունը վերջերս որոշում է կայացրել այլևս չհրապարակել տարվա կտրվածքով վաճառված սմարթֆոնների և մյուս գաջեթների քանակը։