DriveSavers ընկերությունը արգելափակված iPhone-ը կոտրելու նոր սարք է ստեղծել

Ի տարբերություն GrayKey սարքի, որը նախատեսված է իրավապաշտպան մարմինների համար,  DriveSavers-ը՝ iPhone կոտրող նոր սարքը, նախատեսված է սովորական օգտատերերի համար։ Ի դեպ՝ այն սինքրոնացվում է նաև մի շարք այլ գաջեթների համար։

DriveSavers-ը միտված  է այն օգտատերերի սպառման համար,  ովքեր ցանկանում են պահպանել իրենց տվյալները, բայց չեն հիշում սմարթֆոնի արգելափակման  գաղտնաբառը։

Թե կոնկրետ ինչ տեխնոլոգիա է կիրառում DriveSavers-ը, հայտնի չէ։ Այն կարող է լինել գաղտնաբառը գուշակող տեխնոլոգիա, կամ  iCloud-ի հետ սինքրոնազվող լուծում։  Բացի Android և iOS սմարթֆոններից, սարքը նաև հնարավորություն ունի աշխատել  BlackBerry սմարթֆոնի և  Windows օպերացիոն համակարգով աշխատող պլանշետների հետ։

DriveSavers-ը չի բացահայտում սարքի արժեքը։