L8Star BM70!․ աշխարհի ամենափոքր հեռախոսը

L8Star BM70!․ աշխարհի ամենափոքր հեռախոսը

L8Star BM70 հեռախոսը աշխարհի ամենափոքր գաջեթն է համարվում, այն ընդամենը 6 սմ երկարություն ունի և կշռում է մոտ 19 գրամ։

Նման չափերի պարագայում սմարթֆոնն ունի էկրան, SIM քարտ, լիցքավորման համար նախատեսված բնիկ։ Սարքով կարելի է ընդունել և կատարել զանգեր, ինչպես նաև ուղարկել SMS հաղորդագրություններ։ Այսքանով նորույթի ֆունկցիոնալությունը սահմանափակվում է։

Գաջեթի ստեղնաշարը փոքր է, այնպես որ մեծ մատներ ունեցող օգտատերերի համար դժվար կլինի կիրառել L8Star BM70-ը։ Ավելին՝ հեռախոսով խոսելու համար, այն ականջակալի նման պետք է տեղադրել ականջախեցիում կամ միացնել բարձրախոսի ռեժիմը։

Ըստ հեղինակների մարտկոցը մեկանգամյա լիցքավորման դեպքում կբավականացնի 3 ժամ, եթե պարբերաբար օգտագործվի և 2 օր, եթե սարքը գտնվի հանգստի վիճակում։