LG-ն 16 ոսպնյակով համալրված և եռաչափ լուսանկարներ ստեղծող ֆոտոխցիկ է արտոնագրել

LG-ն 16 ոսպնյակով համալրված և եռաչափ լուսանկարներ ստեղծող ֆոտոխցիկ է արտոնագրել

Հարավկորեական LG տեխնոլոգիական ընկերությունն արտոնագրել է սմարթֆոնների համար նախատեսված տեսախցիկ՝ համալրված ոչ ավել, ոչ պակաս 16 ոսպնյակով: Ինչպես նշում է Daily Mail-ը, ոսպնյակներն ունեն 4×4 դիզայն, ինչը տեսախցիկին հնարավորություն կտա պատկերը միանգամից մի քանի տարբեր անկյունից ֆիքսել:

Տեսախցիկը թույլ կտա եռաչափ տեսանյութեր ու լուսանկարներ անել, մի քանի տարբեր կադրերը մեկ լուսանկարում միավորել: Բացի այդ, օգտատերը կկարողանա լուսանկարից ցանկացած օբյեկտ դուրս հանել: Դրա համար բավական կլինի միայն մատը դնել անցանկալի կետի վրա, ու այն նկարի շրջանակից դուրս հանել:

Թեգեր: LG, new tech, Smartphone