One plus-ը և McLaren-ը միավորվել են սմարթֆոն ստեղծելու համար

One plus-ը և  McLaren-ը միավորվել են սմարթֆոն ստեղծելու համար

OnePlus ընկերությունը մեքենա արտադրող  McLaren ընկերության հետ միավորվել է նոր սմարթֆոն ստեղծելու համար։  Նորույթը  OnePlus 6T սմարթֆոնի հատուկ տարբերակն է լինելու։ Այս մասին արդեն պաշտոնական հաղորդագրություն կա։ Սակայն, հայտարարության մեջ ոչ մի կոնկրետ բան չի ասվում, թե ինչ տեսք ու տեխնիկական բնութագիր է ունենալու նորույթը։

Նշվում է, որ  OnePlus-ը նախկինում էլ   է հմագործակցել հայտնի բրենդների հետ։ Ի դեպ՝ բոլոր գաջեթները արտադրվել են սահմանափակ քանակությամբ։

OnePlus-ն առաջին ընկերությունը չէ, որն սմարթֆոն ստեղծելու համար մեքենաշինական ընկերության հետ է համագործակցում։ Ավելի վաղ նման փորձ եղել է  BlackBerry և Huawei ընկերությունների ու  Porsche Design-ի հետ, իսկ չինական  Oppo-ն համագործակցել է Lamborghini-ի հետ։