OnePlus ընկերությունը մեքենա արտադրող McLaren ընկերության հետ միավորվել է նոր սմարթֆոն ստեղծելու համար։ Նորույթը OnePlus 6T սմարթֆոնի հատուկ տարբերակն է լինելու։ Այս մասին արդեն պաշտոնական հաղորդագրություն կա։ Սակայն, հայտարարության մեջ ոչ մի կոնկրետ բան չի ասվում, թե ինչ տեսք ու տեխնիկական բնութագիր է ունենալու նորույթը։
Նշվում է, որ OnePlus-ը նախկինում էլ է հմագործակցել հայտնի բրենդների հետ։ Ի դեպ՝ բոլոր գաջեթները արտադրվել են սահմանափակ քանակությամբ։
OnePlus-ն առաջին ընկերությունը չէ, որն սմարթֆոն ստեղծելու համար մեքենաշինական ընկերության հետ է համագործակցում։ Ավելի վաղ նման փորձ եղել է BlackBerry և Huawei ընկերությունների ու Porsche Design-ի հետ, իսկ չինական Oppo-ն համագործակցել է Lamborghini-ի հետ։