Samsung կներկայացնի Galaxy M բյուջետային սմարթֆոնի միանգամից երեք տարբերակ

Samsung   կներկայացնի Galaxy M բյուջետային սմարթֆոնի միանգամից երեք տարբերակ

Geekbench բազայում հայտնաբերվել են   Galaxy M բյուջետային սմարթֆոնի տեխնիկական բութագրերը։ Այս մոդելը կդառնա  Samsung-ի վերջերս թողարկված բոլոր սմարթֆոններից ամենամատչելին և կփոխարինի միանգամից մի քանի սարքի՝ Galaxy J, Galaxy On և Galaxy C մոդելներին։

Թողարկվելու է սմարթֆոնի միանգամից երեք տարբերակ՝  M10, M20 և М30, որոնցից յուրաքանչյուրը կտարբերվի իր տեխնիկական բնութագրով, ֆունկցիոնալությամբ և արժեքով։

Գաջեթներում կօգնտագործվի ֆիրմային Exynos 7870 պրոցեսոր։ Սարքը կունենա 3 գբ օպերատիվ և 16 կամ 32 գբ ներկառուցված հիշողություն։ Թե ինչ արժեքով են  գաջեթները հայտնվելու շուկայում, դեռ հայտնի չէ։ Նախատեսվում է դրանք հանրության դատին հանձնել 2019 թվականին։

Թեգեր: Galaxy M, M10, M20, M30, Samsung