Xiaomi-ն երկու էկրանով սմարթֆոն կթողարկի

Չինական Xiaomi ընկերությունը մշակում է նոր սմարթֆոն, որը կունենա երկու էկրան: Այս մասին գրում է I Geek Phone-ը՝ չինական լրատվամիջոցներին հղումով:

Նշվում է, որ ֆլագմանի 6.5 դյույմ անկյունագծով հիմնական էկրանը կզբաղեցնի առջևի հատվածի շուրջ 98 տոկոսը, իսկ դրա տակ կլինի մատնահետքի սկաները: Ենթադրվում է, որ դա կլինի Samsung-ի՝ 2340 х 1080 պիքսել թողունակությամբ AMOLED էկրանը: Հակառակ կողմում կլինի բարձր թողունակությամբ 4 դյում անկյունագծով էկրան, որի տակ կլինեն 12, 20 և 40 մեգապիքսել հզորությամբ տեսախցիկնեը, ինչը թույլ կտա հրաժարվել սելֆիի համար նախատեսված հավելյալ տեսախցիկից:

Նորույթը համալրված կլինի Qualcomm Snapdragon 8150 հզոր պրոցեսորով և կունենա մինչև 512 ԳԲ ներքին հիշողություն: