5 ֆիլմ, որոնք նկարահանվել են iPhone-ով

«Ես խաղում եմ արտահայտություններով» (I Play with the Phrase Each Other), 2014

Ֆիլմը նկարահանվել է  iPhone 5-ով և IMDb հարթակում ստացել է 10 աստղից 7-ը։ Բացի այդ ֆիլմը մի քանի ամերիկական մրցանակի է արժանացել կինոարտադրության մեջ։ Սյուժետի իրադարձությունները ծավալվում են  մի երիտասարդի շուրջ, որը տեղափոխվել է Նյու Յորք՝ հարուստների խավ ինտեգրվելու համար։ Արդյունքում երիտասարդը կորցնում է իր ամբողջ գումարը և սկսում ապրել անտուն մարդու կյանքով։

«Ինքդ քեզ խաբելը դժվար է» (Uneasy Lies The Mind), 2015

Եվս մեկ ֆիլմ, որը նկարահանվել է  iPhone 5-ով։ Ֆիլմի հերոսները ապահոված կյանքով ապրող ամուսիններ են, ովքեր ընկերների հետ ուղևարովում են հանգստի՝ քաղաքից դուրս գտնվող տանը։ Բայց հավաքույթը լավ ավարտ չի ունենում՝ ֆիլմի հերոսը թմրանյութը և ալկոհոլը չարաշահելու արդյունքում գժվում է։ Ֆիլմը հավանության է արժանացել կինոքննադատների կողմից։

«Մանդարին» (Tangerine), 2015

Շոն Բրեյկի հեղինական կատակերգությունն է։ Ֆիլմի հիմքում երկու տրանսսեքսուալի ընկերության պատմությունն է։ Հերոսուհիներից մեկը՝ բանտից դուրս գալով, հանդիպում է իր հին ընկերուհուն։ Վերջինս պատմում է ընկերոջ դավաճանության մասին։ Աղջիկները որոշում են վրեժ լուծել տղայից։  Ֆիլմը նկարահանվել է  iPhone 5S-ով և ստացել  «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակները։

«9 ուղևորություն» (Nine Rides), 2016

Uber-ում աշխատելն այդքան էլ հեշտ չէ։ Այս մասին սեփական փորձով համոզվել է ֆիլմի հերոսը։ Այստեղ նկարագրվում է ամանորյա գիշերը, որի ընթացքում տաքսու վարորդը հանդիպում է 9 տարբեր մարդկանց հետ ու ինքնաբերաբար դառնում նրանց կյանքի պատմության ականատեսը։ Ֆիլմը նկարահանվել է iPhone 6S-ով։

«Խելագար» (Unsane), 2018

Թերևս 2018-ի հայտնի ֆիլմերից է, որը նկարահանվել է 7 Plus-ով։ Ֆիլմը հեղինակել է Սթիվեն Սոդերբերգը, ում ռեժիսորական աշխատանքներն են նաև «Օուշենի 11 ընկերները» և «Սոլյարիսը»: «Խելագար» ֆիլմը պատմում է մի աղջկա մասին, որը դիմել է հոգեբանի օգնության և հայտնվել  հոգեբուժարանում։