Google Fi մատչելի օպերատորն այժմ համատեղելի է iPhone-ի հետ

Google Fi մատչելի օպերատորն այժմ համատեղելի է iPhone-ի հետ

Google ընկերությունը ընդլայնել է այն սմարթֆոնների ցանկը, որոնք կարող են համատեղվել  Google Fi օպերատորի հետ, որն ավելի վաղ հայտնի էր  Project Fi անունով։ Այս մասին հայտնել են ընկերության մամուլի բաժնից։

Google Fi -ը վիրտուալ օպերատոր է, որը ստեղծվել է  T-Mobile և Sprint հիմքերի վրա նաև ունի Wi-Fi-ի կետերի որոշակի հիմքեր։ Ազդակի ուժգնությունից կախված՝ օգտատերը կարող է զանգեր կատարել LTE ցանցի կամ WiFi-ի միջոցով։

Սկզբում վիրտուալ  SIM քարտն աշխատում էր բացառապես  Pixel 3, 3XL, 2, 2XL, LG G7, LG V35, Moto G6 և Moto X4 սմարթֆոնների հետ։ Հիմա հեղինակները ավելացրել են ցուցակը, որտեղ տեղ են գտել նաև Apple, Samsung, LG, Motorola և OnePlus սմարթֆոնները։

Թեգեր: Google, Google Fi, Project Fi