Instagram-ը կույրերին կպատմի նկարի բովանդակությունը

Instagram սոցիալական ցանցը նոր գործառույթներով կհամալրվի նոր գործառույթով: Նորույթը կօգնի կույր մարդկանց <<տեսնել>> Instagram-յան նկարները:

Նորույթը հատուկ ձայնային ազդանշանի միջոցով կպատմի այն, ինչ պատկերված է նկարում: Այս հարցում հավելվածին օգնության կգան արհեստական բանականության տարրերը: Ի դեպ՝ նկարներն էլ կունենան հատուկ նկարագրություն:

Դրանք կարելի է նկարին ավելացնել կարգավորումների բաժնում: