Amazon Echo-ն այժմ կաշխատի Apple Music-ի հետ

Amazon Echo  խելացի բարձրախոսը դեկտեմբերի 17-ից սկսած կկարողանա համատեղ աշխատել Apple Music-ի հետ։ Այս մասին հայտնել են Amazon ընկերության պաշտոնական բլոգում։

Երբ թարմացումը հասանելի լինի օգտատերերի համար, այն պետք է ներառել կարգավորումներ բաժնից ձեռքով  Alexa-ի short cut-երում և սինքրոնացնել Apple Music-ի հետ։

Ըստ հեղինակների խոսքը, նման նորարարությունը կդառնա իսկական ամանորյա նվեր օգտատերերի համար։ Ավելի վաղ  Apple Music-ն աշխատում էր բացառապես ֆիրմային Apple HomePod բարձրախոսի հետ։